Չինացի մոլեկուլային կենսաբաններին հաջողվել է ստեղծել մեկ կապիկի 2 կլոնավորված ձագերի: 6-8 շաբաթ առաջ լույս աշխարհ են եկել աշխարհում առաջին կլոնավորված մակակաները: Նրանք կլոնավորվել են նույն տեխնիկայով, ինչպես և Դոլլի անունով ոչխարը (1996թ.): Չինացի մասնագետների կողմից այս տեխնիկայի կատարելագործումը մարդկությանն ավելի է մոտեցրել մարդկային արարածի կլոնավորման հնարավորությանը: Նորածին կապիկները՝ Չժուն Չժունը և Հուա Հուան, գենետիկորեն նույնն են: Ի դեպ, նրանց անունների բաղադրիչները միասին կազմում են չժունհուան բառը, որ նշանակում է չին ժողովուրդ: Ծնվել են «Դոլլի ոչխարի մեթոդով» կլոնավորված առաջին կապիկները «Մենք ստիպված ենք եղել բազմիցս սխալվել, մինչև որ գտել ենք արդյունավետ կլոնավորման տարբերակը: Ընդհանուր առմամբ իրականացվել է տարբեր տեխնիկաների կիրառմամբ 79 փորձ: Եվ միայն մեկի դեպքում է հաջողվել փոխնակ մոր օրգանիզմում մեծացնել հավայական մակակաների, որոնք առողջական ոչ մի խնդիր չունեն և համապատասխանում են իրենց տարիքայինների բոլոր չափանիշներին»,- ասել է կապիկների ուսումնասիրմամբ զբաղվող կոնտրոնի նախագահ Ցյան Սուն: Ծնվել են «Դոլլի ոչխարի մեթոդով» կլոնավորված առաջին կապիկները |