ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Թուրքի կողմից իրականացվող Ցեղասպանությունը գտավ մեզ 100 տարի անց». Աֆրինի վերջին հայը
21:29, 07.02.2018 | mamul.am
13111 | 0

Հարութ Գևորգն Աֆրինի վերջին հայն է, գրում է քրդական Mezopotamyaajansi.com լրատվամիջոցը: Նա 61 տարեկան է, նրա ընտանիքը 1915-ի ցեղասպանության ժամանակ փախել է Էզազ, ապա Հալեպ, այնտեղից էլ՝ Աֆրին: Գևորգն, ով 4 երեխաներ ունի, այս քաղաքում դարբնությամբ ու առևտրով է զբաղվում:

«Սա Սիրիայի միակ քաղաքն էր, որ պատերազմ չէր տեսել, այստեղ էին փախել մյուս քաղաքների բնակիչները: Եվ հիմա, հարյուր տարի անց, թուրքերի կողմից իրականացվող Ցեղասպանությունը գտել է մեզ Աֆրինում: Թուրքիան, ինչպես ցեղասպանության ժամանակ, այնպես էլ հիմա, սպանում է կանանց և երեխաներին: Բավական չէ՞, ինչքան անմեղ արյուն թափեցիք: Մենք պահանջում ենք, որ այս հարձակումներն ու պատերազմը դադարեցվեն: Թող բոլորը լսեն մեր ձայնը, մեր կոչն ուղղված է բոլոր ժողովուրդներին»,-խոսքը եզրափակել է Հարութ Գևորգը:

Թուրք-սիրիական սահմանին գտնվող Աֆրին շրջանն արդեն 19 օր է ենթարկվում է Թուրքական զորքի հարձակումներին:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որն ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:

Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկիչների դեմ պայքարելու քողի տակ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և՝ խաղաղ բնակչության դեմ՝ սպանելով տասնյակ երեխաների ու մեծահասակների:

Աղբյուրը` mezopotamyaajansi.com
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր