Միկրոբլոգների ամերիկյան Twitter ծառայությունն իր 12-ամյա պատմության մեջ առաջին անգամ ստացել է մաքուր հասույթ: Այս մասին ասվում է անցած տարվա ցուցանիշների հաշվետվության մեջ: Նաև նշվում է, որ ակտիվ օգտատերերի միջին քանակը վերջին եռամսյակում կազմել է 330 միլիոն մարդ (+4%): Նշենք, որ Twitter-ի բաժնետոմսերի արժեքը Նյու Յորքի նախնական առևտրի ժամանակ կտրուկ բարձրացել է 13,3%-ով: Վերջին տարում ամերիկյան այս ընկերության կապիտալն ավելացել է 44%-ով՝ հասնելով 18,75 միլիարդ դոլարի: |