ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Թիլերսոնն ու Էրդողանը 3 ժամ խոսել են առանց թարգմանչի և սղագրողի
12:00, 16.02.2018 | mamul.am
12507 | 0

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հինգշաբթի օրը անցկացրած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցերը, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:

Թիլերսոնը 3 ժամից ավել շարունակվող զրույցը «արդյունավետ և բաց» է անվանել, որն ուղղված է եղել երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման փոխշահավետ ուղիների որոնմանը:

Թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Էրդողանի վարչակազմին, հայտնել են, որ Էրդողանը Թիլերսոնին «մանրամասն ներկայացրել է Թուրքիայի առաջնահերթություններն, ինչպես նաև այն, թե ինչ է ակնկալում ԱՄՆ-ից երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացման հարցում»:

Նշվում է նաև, որ կողմերը 3 ժամից ավել խոսել են առանց թարգմանչի և սղագրողի: Որպես թարգմանիչ հանդես է եկել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, ում հետ ամերիկացի դիվանագետն առանձին պաշտոնական բանակցություններ է վարել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր