ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Թուրքիայում գերմանացի լրագրող է ազատ արձակվել
17:20, 16.02.2018 | mamul.am
12794 | 0

Գերմանացի լրագրող Դենիս Յուջելը, ով մեկ տարի կալանքի տակ գտնվում էր Թուրքիայում, ազատ է արձակվել, հայտնում է Welt-ը՝ հղում անելով լրագրողի փաստաբանին:

«Վերջապես դատարանը որոշում ընդունեց իմ հաճախորդի ազատ արձակման մասին»,- ասել է փաստաբանը:

Պարբերականը նշում է, որ դատարանը որոշում է ընդունել ազատ արձակել լրագրողին, և երկրից դուրս գալու արգելք չի սահմանվել:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ձերբակալված գերմանացի լրագրողին «ահաբեկիչների գործակալ» էր անվանել:

Յուջելը ձերբակալվել էր Ստամբուլում անցած տարվա փետրվարին ահաբեկչական գործունեությանը մասնակից լինելու կասկածանքով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր