ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Այսօր Նիդերլանդների խորհրդարանում քվեարկության կդրվեն Հայոց ցեղասպանության մասին նախագծերը
09:40, 22.02.2018 | mamul.am
6421 | 0

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատում (Tweede Kamer) այսօր՝ փետրվարի 22-ին քվեարկության կդրվեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ շրջանառության մեջ դրված 2 օրինագծերը:

«Քրիստոնեական Միություն» կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած նախագծերից առաջինն ավելի կոնկրետ ձևակերպումներով վերահաստատում է 2004 թվականին Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը: 2-րդ նախագիծը նախատեսում է նախարարի մակարդակով Նիդերլանդների մասնակցությունը ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին անցկացվող միջոցառմանը:

Նշվում է, որ բանաձևերի ընդունման հավանականությունը շատ բարձր է, քանի որ խորհրդարանական 4 կուսակցություններն էլ աջակցում են դրանց:

Հիշեցնենք, որ օրեր առաջ բանաձևերի վերաբերյալ մամուլում տեղեկություններ հայտնվելուց հետո Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Նիդերլանդների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Աղբյուրը` agos.com
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր