Ռուս քաղաքական գործիչներին ու օլգարխներին Մեծ Բրիտանիայում, հնարավոր է, ստիպեն բացահայտել այդ երկրի տարածքում ձեռք բերած անշարժ գույքի մասին տվյալներն ու հաշվետվություն տալ այն եկամուտների վերաբերյալ, որոնց միջոցով նրանք ձեռք են բերել այդ ունեցվածքը, գրում է The Guardian-ը՝ հղում անելով բրիտանական խորհրդարանին: Ըստ ԶԼՄ-ների՝ նման նախաձեռությամբ հանդես են եկել Սոցիալ դեմոկրատական լեյբորիստական կուսակցության և լիբերալ-դեմոկրատների ներկայացուցիչները: Նրանք հայտարարել են, որ ռուս որոշ պաշտոնյաներ ու օլիգարխներ Մեծ Բրիտանիայում դարձել են առնվազն 1,1 միլիարդ ֆունտ սթերլինգ արժեցող անշարժ գույքի սեփականատերեր: Ընդ որում, այս թիվը, հանարավոր է, զգալիորեն նվազեցված է օֆշորային սխեմաների կիրառման արդյունքում: |