Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, Twitter-ի իր էջում ռոբոտ-շան հետ լուսանկար է հրապարակել՝ կատակելով, որ զբոսնում է իր «նոր ընկերոջ» հետ: Amazon-ի հիմնադիրը մասնակցել է MARS ամենամյա համաժողովին, որն անց է կացվում Քալիֆորնիայում և նվիրված է ռոբոտատեխնիկայի և տիեզերական հիմունքների ոլորտի հարցերին: Ռոբոտ-շունը կրում է Spotmini անվանումն ու Boston Dynamics ընկերության վերջին մշակումներից է համարվում: Twitter-ի օգտատերերը կատակել են, որ Բեզոսն ու իր շունն այնպիսի տեսք ունեն, կարծես, պատրաստվում են սպանել բոլորիս: Twitter-ում Ջեֆ Բեզոսի հետևորդների թիվը հասնում է 480,000-ի: |