ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Երկիր, որտեղ կանայք կարող են այնքան սիրեկան ունենալ, որքան սրտներն ուզի
02:10, 29.03.2018 | mamul.am
16276 | 0

Հյուսիս-արևմտյան Մելանեզիայում կանանց ոչինչ չի խանգարում, որ ունենան այնքան սիրեկան, որքան ուզում են: Այս աշխարհում ընտանիքները կազմավորված են մայրական սկզբունքով, երեխաները պատկանում են մայրական կողմին, իսկ նրանց մասին ավելի շատ հիմնականում հոգ են տանում մորեղբայրները, քան կենսաբանական հայրերը: Իսկ ամուսինները, որպես կնոջ սիրո դիմաց երախտիքի նշան, երեխաների հանդեպ հոգատարություն են դրսևորում, նրանց ձեռքերի վրա են պահում նորածին ժամանակից, քնքշաբար սիրում են, օգնում, որ ճանաչի աշխարհը: Հայրերն այստեղ ավելի շատ բարեհամբույր ընկերներ են, քան դաստիարակներ: Ի դեպ, երեխաները չեն ժառանգում հայրական ունեցվածքն, այն ժառանգվում է նրա քրոջ երեխաներին: Հենց նրանց հանդեպ են տղամարդիկ դրսևորում խստություն, սովորեցում են արհեստներ ու որսորդություն:
Այսպիսի ընտանեկան դրվածքը հիմնված է այն համոզմունքի վրա, որ երեխայի բեղմնավորումը մեծ հաշվով ծիսական գործընթաց է, այլ ոչ թե տղամարդու և կնոջ փոխհարաբերությունների արդյունք:

Անգլիացի մարդաբան Մալինովսկին Մելանեզիայի տեղացիների հավատամքը բացատրում է նրանով, որ նրանք երեխաներին համարում են փոքրիկ ոգիներ են, ովքեր կնոջ օրգանիզմում են հայտնվում նրա տատիկի, մոր կամ այլ արյունակից ազգակցուհու միջնորդությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր