Հնդկաստանի Վայրի բնության պաշտպանության կոմիտեի աշխատակիցները տեսանկարահանել են փղի, որի դեմքից դուրս է գալիս ծխի նման ինչ-որ բան: Գիտնականների կարծիքով՝ կադրի մեջ պատկերված փիղը փորձում է ուտել փայտածուխ՝ դրա վրայի մոխիրը փչելով: Գիտնականներին վաղուց է հայտնի, որ կենդանիները ածուխ են ուտում, որ չեզոքացնեն սննդի մեջ առկա թույները: |