ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Խոշոր վթար Թուրքիայում. կան տասնյակ զոհեր և վիրավորներ
10:37, 30.03.2018 | mamul.am
13981 | 0

Թուրքիայում Իգդիր-Կարս ավտոմայրուղու վրա խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 17, վիրավորվել 36 մարդ, հաղորդում է Haberturk-ը:

Ըստ տեղեկությունների՝ ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, որի հետևանքով ավտոբուսը բախվել է ճանապարհային նշանին:

Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:

Հաղորդվում է, որ ավտոբուսում Աֆղանստանից և Պակիստանից Թուրքիայի տարածք անօրինական ներթափանցած ներգաղթյալներ են գտնվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր