92 կողմ ձայնով ԱԺ-ն ընդունեց «Դեղերի մասին» օրենքի նախագծի փոփոխությունները: «Կողմ կքվեարկենք՝ պայմանով, որ բուժհաստատություններին դեղերի ներկրման իրավունք կվերապահի բացառապես այն դեղերի մասով, որոնք վերաբերում են քրոնիկ ու դիսպանսերային բուժման ծառայությունների իրականացմանը»,- մինչ քվեարկությունն՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: «Ելք»-ից Արտակ Զեյնալյանը ևս հայտարարեց, որ կողմ են քվեարկելու. «Կողմ կքվեարկենք, քանի որ ենթադրվում է, որ դեղերի գների ու առողջապահության ինքնարժեքք ընկնելու է»: Նախագծի հիմնական զեկուցող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն, արձագանքելով Մելքումյանի դիտարկմանն, ասաց, որ տարանջատում չի լինելու, ինչին ի պատասխան՝ Մելքումյանը հայտարարեց, որ եթե հարցը չբավարարվի, երկրորդ ընթեցմանը կողմ չեն քվեարկի: Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է հիվանդանոցներին դեղեր ներկրելու հնարավորություն տալ: Առաջարկվում է քաղաքացուն իր հարազատների համար ևս արտերկրից դեղ ներկրելու հնարավորություն ընձեռել: |