ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Թրամփը հեռուստացույցով լսել է հակառուսական նոր պատժամիջոցների մասին՝ Հեյլիի հայտարարությունն ու զայրացել. NYT
17:13, 18.04.2018 | mamul.am
10251 | 1

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հեռուստատեսությամբ հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, ինչը զայրացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին. վերջինը դեռ նման որոշում չէր ընդունել, գրում է The New York Times-ը:

Պարբերականը նշում է, որ նման խառնաշփոթի պատճառով հաճախ Վաշինգթոնն իրարանցում է ստեղծում արտասահմանյան պետություններում, որոնք փորձում են հասկանալ ԱՄՆ-ի գործողությունները:

NYT-ն նշում է, որ Թրամփը հեռուստացույց է դիտել կիրակի օրն ու լսել Հեյլիի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Այդ հայտարարությունը, պարբերականի խոսքով, զայրույթ է առաջացրել ԱՄՆ նախագահի մոտ:

Պարբերականը նաև հայտնում է, որ դա առաջին անգամը չէ, երբ Թրամփը քննադատում է Հեյլիին իր հայտարարությունների համար:

Ամերիկացի պաշտոնյաներից մի քանիսի խոսքով՝ Սպիտակ տունը Հեյլիին չի տեղեկացրել պատժամիջոցային գործընթացում փոփոխությունների մասին, և Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Հեյլին «շատ հեռուն է գնացել հեռուստատեսությունում արված իր հայտարարությունով»:

Երեկ հայտնի էր դարձել, որ Թրամփը հետաձգել է հակառուսական նոր պատժամիջոցները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր