Այսօր առավոտից քաղաքացիները նկատում են, որ Երևանի կենտրոնական փողոցներում ՃՈ մեքենաներն անկանոն, արագ և բարձր ազդանշաններ արձակելով պտույտներ են կատարում տարբեր փողոցներում: Ասում են՝ ոստիկանությունը տեսնելով, որ ցուցարարների հիմնական մասն ուսանողությունն է, և որ ցուցարարների մեջ կան նաև ծնողներ իրենց երեխաների հետ, որոշել է հնարավորինս վախ ներշնչել: Ասում են նաև, որ ՃՈ մեքենաները բարձր ազդանշաններով արագ մոտենում են ցուցարարներին՝ փորձելով խուճապային տրամադրություններ ներշնչել նրանց: |