ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Սկսվում է նոր դարաշրջան, նոր պատմություն». Կիմ Չեն Ինը 65 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Հարավային Կորեա
13:35, 27.04.2018 | mamul.am
14846 | 1

«Սկսվում է նոր դարաշրջան, նոր պատմություն»,- նման գրառում է թողել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը «Խաղաղության տուն» ողջույնի գրքում՝ Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Չժե Ինի հետ բանակցություններից առաջ: Սա 1953-ի պատերազմից հետո Հյս Կորեայի առաջնորդի առաջին այցն է:

Բանակցությունների գլխավոր թեման կդառնա երկու պետությունների հարաբերությունների բարելավումն ու Կորեական թերակղզում ռազմական լարվածության թուլացումը:

«Հուսով եմ, որ հանդիպման ընթացքում մենք իրական արդյունքի կհասնենք և կկարգավորենք հարաբերություններն, ինչն անգնահատելի նվեր կլինի ոչ միայն մեր քաղաքացիների, այլ բոլոր նրանց համար, ովքեր խաղաղություն են ցանկանում»,- ասել է Մուն Չժե Ինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր