Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին ներկա էր նաև Չալոն, որին նաև Քայլո են ասում: Թե ով է Չալոն, պատմեց Նիկոլ Փաշինյանը. «Չալոն հենց մեր քայլարշավի առաջին օրը Գյումրի քաղաքից մի 2-3 կմ դուրս միացավ մեզ և մեզ հետ քայլեց մինչև Երևան: 14 օր հսկեց մեր ճամբարը, հենց Երևան մտանք, նա վրաերթի ենթարկվեց: Ճիշտ է, եկավ հասավ նաև Ֆրանսիայի հրապարակ, բայց արդեն լավ չէր զգում իրեն: Եվ մեր կամավորներրը տարան նրան բուժեցին»: Չալոն Գյումրիում Չալոն Գյումրիից Երևան ճանապարհին Չալոն Հանրապետության հրապարակում
Չալոն նկարահանվել է նաև «Իմ քայլը» երգի տեսահոլովակում: |