ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
Քաբուլում ահաբեկչության հետևանքով 9 լրագրող է զոհվել
16:55, 30.04.2018 | mamul.am
10075 | 1

Քաբուլում այսօր առավոտյան տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով 29 մարդ է զոհվել, այդ թվում ԶԼՄ-ների աշխատակիցներ, հաղորդում է TOLOnews-ը:

Հայտնի է, որ հարձակման հետևանքով զոհվել է Աֆղանստանի մայրաքաղաքում Agence France-Presse-ի լուսանկարիչ Շա Մարային:

Ինչպես նաև, հարձակման զոհ են դարձել TOLOnews-ի օպերատորը, 1TV-ի լրագրողն ու օպերատորը, Mashal TV-ի 2 աշխատակիցները, Azadi Radio-ի («Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի» աֆղանական ծառայությունը) 3 լրագրողները:

Նշվում է, որ հարձակում է իրականացվել այն շրջանում, որտեղ գտնվում են օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունները: Հարձակումն իրագործել է մոտոցիկլով մահապարտ ահաբեկիչը:

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր