ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Հայաստանն ազատվում է հետխորհրդային հիվանդությունից». Washington Post
14:45, 03.05.2018 | mamul.am
10739 | 1

Հայաստանը կարծես վերջապես ազատվում է իր հետխորհրդային հիվանդությունից և դիմավորում է ժողովրդավարական փոփոխությունները՝ շնորհիվ համազգային շարժման, գրում է The Washington Post-ի թղթակից Դևիդ Իգնատիուսը:

«Փողոցային զանգվածային ցույցերը, որոնք տևեցին մեկ ամիս, հանգեցրեցին նրան, որ Սերժ Սարգսյանը հրաժարվեց վարչապետի պաշտոնից, իսկ այս շաբաթ, ամենայն հավանականությամբ, մտադիր են տապալել իշխող կուսակցությանը, որը երկար ժամանակ մնաց իշխանության ղեկին»,- ասվում է հոդվածում:

Իգնատիուսը նշում է, որ վերջին 25 տարում Հայաստանը ռազմական կախվածություն ունի Ռուսաստանից, և այդ անելանելի իրավիճակը նպաստեց Սարգսյանի շուրջ ռուսամետ օլիգարխների ձևավորմանը:

«ՌԴ նախագահ Պուտինն, ամենայն հավանականությամբ, որոշեց, որ ավելի լավ է զոհաբերի իր դաշնակից Սարգսյանին, քան ռիսկի դիմի կորցնել Հայաստանն ամբողջությամբ: Նա ցանկացավ խուսափել երկրորդ Ուկրաինայից»,- ասվում է WP-ի հոդվածում:

«Փաշինյանի շարժումը փոփոխություններ է խոստանում»,- եզրափակում է հեղինակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր