Հայ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը, ով շաբաթներ շարունակ գլխավորեց իշխանության դեմ բողոքի ցույցերը, երեկ ընտրվեց ՀՀ նոր վարչապետ, գրում է BBC-ն: BBC-ին հարցազրույց է տվել աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն, ով Նիկոլ Փաշինյանի հետ Հանրապետության հրապարակում տոնել է այդ հաղթանակը, պատմել է եզակի հեղափոխության մասին: «Այդ հեղափոխությունը եզակի էր, նման բան ամեն օր տեղի չի ունենում: Նիկոլն ակտիվիստ էր, ընդդիմադիր քաղաքական գործիչ, ով պայքարում էր մարդկանց իրավունքների, սոցիալական անվտանգության համար, և այսպես կոչված, մաֆիոզների դեմ: Այդ կառավարությունը փոփոխության կարիք ուներ, և այդ պահը եկավ, երբ մարդիկ երիտասարդությունը ոտքի ելավ: Եվ դա իսկապես եզակի էր»,- ասել է Թանկյանը: |