Սոցցանցերում միլիոնավոր թուրքեր տարածել են #Tamam (բավական է) հեշթեգը, որով կոչ են անում երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին հեռանալ, հաղորդում է Reuters-ը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ կհեռանա, եթե ժողովուրդն իրեն ասի՝ բավական է: «Եթե մի գեղեցիկ օր մեր ժողովուրդն ասի «բավական է», մենք կհեռանանք»,- խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել էր Էրդողանը: #Tamam հեշթեգը մեծ տարածում է գտել Twitter-ում, այն կիսվել են մոտ 10 հազար անգամ: «Էրդողան, հեռացի՛ր: Դուք խելագար բաներ եք արել մեր երկրի համար: Բավական է»,- գրել են համացանցի օգտատերերը: Այդ թրենդին միացել են նաև նախագահական ընտրություններում Էրդողանի մրցակիցները: «Ժամանակն եկել է, բավական է»,- գրել է ընդդիմադիր Մուհարեմ Ինջին, ում ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցությունն առաջադրել է նախագահական ընտրություններում: |