Շուտով ԱԳՆ-ոստիակնություն-հանրապետական զինկոմիսարիատ եռակի կապի հենքի վրա գործարկվելու է հյուպատոսական հաշվառման էլեկտրոնային համակարգը, որը հնարավորություն է ընձեռելու առանց հյուպատոսական ծառայություն ներկայանալու տնից՝ էլեկտրոնային եղանակով կանգնել հյուպատոսական հաշվառման: Այն դեպքում, երբ քաղաքացին կընտրի 183 օրից ավելի ժամկետով հյուպատոսական հաշվառման կանգնելու եղանակը, տվյալներն ավտոմատ եղանակով փոխանցվելու են ոստիկանություն. այդ դեպքում անձը կհանվի ՀՀ բնակության վայրի հաշվառումից և կհաշվառվի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով:
|