Բեռլինաբնակ տենոր և երգահան Մասիս Առաքելեանը սույն թվականի հունիսի 10-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կներկայանա մենահամերգով, որը նվիրում է Էրեբունի-Երևանի 2800-ամյա տարեդարձին։ Նա կներեկայացնի Կոմիտասի, Ռոբերտ Շումանի և իր հեղինակային ստեղծագործություններից: Մենահամերգ՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին Կոմպոզիտոր Մասիս Առաքելեանը համերգներով հանդես է գալիս աշխարհի ամենատարբեր երկրներում: Երգահանը մշակում է հին և ժամանակակիցհայկական լիրիկական ստեղծագործություններ՝ դասական երգեցողությամբ նոր հնչողություն տալով նրանց։ Արվեստագետի առավել սիրված և հայտնի ծրագրերից «Կռունկ»-ը երաժշտական մի ճամփորդություն է, որտեղ հարյուրավոր տարիներ արևելքի և արևմուտքի մշակույթներնիրենց ճոխությամբ ու շնորհով հարստացնում են միմյանց։ Նա կազմել և ներկայացնում է իր սեփական պոեզիան, կոմպոզիցիաներն ու նոր գեղարվեստական մշակումները վերջին երեք հարյուր տարվա հայկական երգարվեստից։ Մենահամերգ՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին Մասիս Առաքելեանը ծնվել է Սպահանում (Իրան)՝ հայկական ընտանիքում։ Նա տասնմեկ տարեկանում սկսել է իր եկեղեցական երգեցողության կրթությունը հայ դիրիժոր Մովսես Փանոսեանի մոտ՝ որպես մենակատար։ Տասներեք տարեկանում արդեն Իրանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպված երիտասարդական թատերական մրցույթումստացել է առաջին մրցանակը։ Մասնագիտական կրթություն է ստացել նաև Գերմանիայում՝ որպես դասական տենոր և կոմպոզիտոր։ Ապրում և ստեղծագործում է Բեռլինում։ Մենահամերգ՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին |