Բրիտանական Ofcom մեդիակարգավորիչ մարմինը 3 նոր հետաքննություն է սկսել ռուսական RT հեռուստաալիքի նկատմամբ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով մեդիակարգավորիչ մարմնի կայքին: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 26-ին և մայիսի 4-ին հեռարձակված 2 լրատվական հաղորդումների նկատմամբ հետաքննության մասին է: «3 նոր հետաքննություն ենք սկսել RT-ի եթերում ցուցադրված նորությունների կապակցությամբ»,- ասվում է կայքում: Հաղորդվում է նաև, որ այժմ լրատվամիջոցի դեմ բացված գործերի թիվը հասել է 11-ի: Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կոչ էր արել խստացնել Կրեմլի հետ կապ ունեցող անձանց նկատմաբ պատժամիջոցները: |