ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ն ընդլայնել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
10:40, 22.05.2018 | mamul.am
8325 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստացրել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցներն այնտեղ անցկացված ընտրություններից հետո, որոնք Վաշինգթոնը «ձևական» է անվանել, հաղորդում է Reuters-ը:

Ամերիկացիներին այժմ արգելված է գնել Վենեսուելայի պարտքային պարտավորությունները:

«Այդ հրամանով Վենեսուելայի իշխանությունները կդժվարանան վաճառել իրենց ակտիվները»,- գործակալությունը մեջբերում է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի խոսքը:

Երեկ Նիկոլաս Մադուրոն վերընտրվել էր Վենեսուելայի նախագահի պաշտոնում, նա հավաքել էր ձայների 67,7%-ը: Մադուրոն կկառավարի երկիրը մինչև 2025թ.-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր