ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+28 °C
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մաքսային «թղթապանակը» մանրամասն ուսումնասիրվում է
14:35, 24.05.2018 | mamul.am
19817 | 0

Օրեր առաջ աշխատանքից ազատվեց ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը: Համաձայն որոշ տեղեկությունների, ԱԱԾ-ն մանրակրկիտ ուսումնասիրում է Վարդան Հարությունյանին պատկանող մաքսային՝ այսպես կոչված «թղթապանակը»: Ասում են, որ նախկին իշխանությունների կողմից նրան տրված մի շարք ապրանքատեսակների մաքսազերծումն իրականացվել է օրենքի բացահայտ խախտումներով: Ասում են նաև, որ այդ «թղթապանակի» շրջանակներում բազմաթիվ ապրանքատեսակներ մաքսազերծվել են այլ ապրանքների անվան տակ՝ նվազ հարկատեսակով, որի արդյունքում ամեն օր պետությանը հասցվել է տասնյակ հազարավոր դոլարների վնաս:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր