ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը 140 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը
10:15, 23.05.2018 | mamul.am
18050 | 0

ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ նոր կառավարությանը 140 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը: Այս մասին իր ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի նամակում, որն իր կայքում հրապարակել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Մենք պատրաստ ենք քննարկել Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր» (ստեղծված 2004թ. աշխարհի աղքատ երկրների տնտեսությունների զարգացման համար Պետդեպարտամենտի ծրագրի շրջանակներում) կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հարցը: Սակայն Հայաստանը ծրագրին մասնակցելու համար պետք է երկրում տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին տեղեկացնի»,- իր նամակում նշել է Փոմփեոն:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Հայ դատի հանձնախումբը դիմել էր ԱՄՆ Պետդեպարտամենտին՝ Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու խնդրանքով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր