ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ով է հանրահայտ լուսանկարի գոռացող կինը». Վահագն Թևոսյան
00:20, 24.05.2018 | mamul.am
66618 | 3

Հիշում ե՞ք, որ խնդրել էի ինձ ընդամենը ցույց տալ այս աղջկա դեմքը, ոչ էքսպրեսիվ վիճակում: Պարզվեց` ընկերներիցս մի քանիսը նաև մանրակրկիտ հետաքննություն են անցկացրել:
Աղջիկը Անի Մուրադյանն է: Շարքում է նաև նրա հայրը՝ Տիգրան Մուրադյանն, ով նույնպես մասնակցել է հավաքին՝ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի: Իսկ կենտրոնում ընտանիքի մայրն է, Լուսինե Պողոսյանն, ով էս վերջերս տարբեր առիթներով հիշատակվում էր որպես նշանավոր ընտրակեղծարար: Նրանք այդ օրն այնտեղ են եղել ամբողջ ընտանիքով: Եվ դրա համար, հավատացեք, ունեին լուրջ պատճառներ:

Պարզվում է՝ Լուսինե Պողոսյանը տնօրինում է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի մեջ միավորված յոթ մանկապարտեզների միացյալ ֆինանսական հոսքերը: Մի զարմացեք, այդ յոթ մանկապարտեզները իրոք չունեն տնօրեններ, այլ միայն հիմնարկների ղեկավարներ, իսկ փաստացի տնօրինումն իրականցնում է հենց տիկին Պողոսյանը՝ թաղապետարանում նստած: Փաստորեն դա հնարավոր է: Բայց ինչքան գիտեմ՝ էս ֆենոմենալ սխեման միայն Ավանին է բնորոշ:

Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ չար լեզուներն այնուամենայնիվ պնդում են, որ բավական կլորիկ գումարներ են նյամ-նյամ արվել այս սխեմայի շրջանակում: Այնպես որ իրավապահներին մնում է միայն մի թեթև ստուգում սկսել այդ Համայնքային կազմակերպությունում, ու հնարավոր է՝ Տարոն Մարգարյանին պաշտպանող սակավաթիվ միտինգավորներից երեքը պակասեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր