Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.11, EUR 551.67, RUB 7.31, GBP 622.83
-2 °C, -2 °C ... +5 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Օգտատերերի հաշիվներն արգելափակելու, շահումները չտրամադրելու համար Vivarobet-ում և Totogaming-ում ստուգումներ տեղի կունենան
12:05, 14.06.2018

Վերջին օրերին ԱԱԾ կողմից իրականացվող ստուգումների ցանկում են հայտնվել շահումային խաղերի շուկայի երկու ընկերություններ՝ Vivarobet-ն և Totogaming-ը: Համաձայն շրջանառվող լուրերի, Vivarobet-ը ծածուկ աղերսներ ունի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Այս ընկերության հետ են կապակցված նաև «Կովկաս» ռեստորանների ցանցը և «Ֆասթ կրեդիտ» վարկային կազմակերպությունը: Նմանատիպ շղթայական կապերով է կապակցված նաև Totogaming-ը, որը ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանի եղբոր սեփականությունն է:
Ասում են՝ վերջին օրերին այս ընկերությունները, նախապատրաստվելով ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին, ներքին հրահանգով կարգադրել են հնարավորինս ձգձգել օգտատերերին շահումների վճարումներ կատարելը՝ պատճառաբանելով ծանրաբեռնված լինելը, ինչը, որպես կանոն, ստիպում է օգտատերերին շահած գումարով վերստին խաղադրույք կատարել: Ասում են նաև, որ այս մասին սկսել են բարձրաձայնել վերոնշյալ ընկերությունների մի շարք աշխատակիցներ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր