ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Այն, որ Պուտինը Փաշինյանին ծանոթացրել է Ալիևի հետ, չի նշանակում, որ հանդիպում է նախապատրաստվում». Պեսկով
16:45, 15.06.2018 | mamul.am
9663 | 0

Այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, չի նշանակում, որ հանդիպում է նախապատրաստվում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դա առաջին ծանոթությունն էր, հանդիպման մասին խոսելը վաղաժամ է»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այդ մասին երեկ հայտնել էր Ֆեյսբուքի իր էջում.

«Այնտեղ ներկա էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ռուսաստանի նախագահը մեզ ծանոթացրեց»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր