ԲԱՑ ՀՈՐԴՈՐ ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻՆ Ի՞նչ տարբերություն քննադատության կամ գովասանքի միջև ԱԱԾ հարգելի պարոն տնօրեն, Այսօր, մենք ծափահարում ենք կոռուպցիոն Ձեր բացահայտումներին, ո՛չ նրա համար, որ դա ԱԱԾ-ն է անում, այն էլ՝ վերջապես, այլ միայն նրա համար, որ Ձեզ այդպիսի հնարավորություն է տրվել: Դե ուրեմն, մի՛ չարաշահեք այդ հնարավորությունը և մի՛ փորձեք արդարացնել ԱԱԾ-ի կամ նրա առանձին պաշտոնյաների անգործությունը կոռուպցիոն ժամանակաշրջանում: Մեզանից ոմանք էլ են եղել պաշտոնյա, պարոն Արզուման Հարությունյանից մի քանի անգամ բարձր պաշտոններում, սակայն չեն հարմարվել կամ համակերպվել ապօրինություններին կամ անարդարություններին, ում էլ, որ դա վերաբերեր: Միայն այն, որ այդ «ազնիվ, հայրենասեր գեներալը, ով աշխատում է ի փառս Հայաստանի Հանրապետության» չի խոչընդուտել իր եղբոր Գագիկ Հարությունյանի մասնակցությանը իշխանության յուրացողների, շեշտում եմ՝ իշխանության յուրացողների կոռուպցիոն սխեմաներում, բավական է որոշել նրա տեղը մեր հասարակությունում… էլ ի՞նչ ԱԱԾ պաշտոնյա, այն էլ՝ բարձրաստիճան: Իսկ ինչ է, Դուք չգիտեի՞ք այդ փաստի մասին, ինչը թավշյա հեղափոխության հիմնական դրդապատճառն էր: Այնպես որ, հորդորում եմ կա՛մ զերծ մնալ անհիմն գովասանքներից, առավել ևս հայտարարում եք, որ ձեռնպահ եք ԱԱԾ նախկինների որակավորումներից, կա'մ էլ՝ նաև քննադատեք: Հակառակ դեպքում, ի՞նչ տարբերություն քննադատության կամ գովասանքի միջև: Հարգանքով՝ Ռուբեն Թորոսյան ՀՀ ԳԽ Նախագահության անդամ |