ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+30 °C
««Սամսո՞ւնգ» ես բերել». Մանվել Գրիգորյանի ծննդյան միջոցառումները և Սամվել Ալեքսանյանի մոռացած նվերը. «Ժամանակ»
09:50, 20.06.2018 | mamul.am
18457 | 0

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի իշխանական էլիտային հայտնի է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը սիրում էր իր ծննդյան օրվա առիթով կազմակերպվող միջոցառմանը հրավիրել բոլոր պաշտոնյաներին և գործարարներին, որպեսզի նրանք թանկարժեք նվերներ և գումար տան:

Եվ ահա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նման մի ծննդյան տոնի ժամանակ մոռանում է հանձնել նվերը, բայց գեներալ Մանվելը, որ սիրում է բոլոր հրավիրվածների բերած նվերները հաջորդ օրը ցուցակով հատիկ-հատիկ ուսումնասիրել, հանձնարարում է զանգահարել Ալեքսանյանին՝ պարզելու, թե ինչու նվեր չի բերել: Մանվելի անունից չեն պահանջում, այլ շատ քաղաքավարի հարցնում են, թե արդյոք նա «Սամսունգ» հեռախո՞ս էր բերել, ինչին ի պատասխան Ալեքսանյանը պատասխանում է, որ նվերը մոռացել է հանձնել, և քիչ անց ուղարկում է 5 հազար դոլար:

Մանվել Գրիգորյանը ծնվել է հուլիսի 14-ին, այս տարի Սամվել Ալեքսանյանը և մյուսները ազատվեցին նրան նվերներ զոհաբերելու պարտականությունից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր