Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին 100 դոլարով տուգանել են չհայտարարագրված արևապաշտպան ակնոցի համար, հաղորդում է CBC-ը: Թրյուդոյի մամուլի քարտուղարը պատասխանել է պարբերականի հարցմանը՝ նշելով, որ Թրյուրդոն չի հայտարարագրել արևապաշտպան ակնոցը «վարչական սխալի» պատճառով, քանի որ հայտարարագրի ձևը սխալ է լրացված եղել: Կանադական օրենսդրության համաձայն՝ վարչապետը պարտավոր է 30 օրվա ընթացքում հայտնել իր բոլոր նվերների մասին, որոնց արժեքը գերազանցում է 200 դոլարը: Fellow Earthlings բրենդի ակնոցի արժեքը գնահատվում է 300-500 դոլար: Հաղորդվում է նաև, որ Կանադայի վարչապետն արդեն մարել է նշանակված տուգանքը: |