Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի նիստում փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը որոշվել է իջեցնել 1%-ով: Կուսակցությունների համար 5-ի փոխարեն կսահմանվի անցողիկ շեմը 4%, դաշինքների համար՝ 7%-ի փոխարեն 6%: Հարցման նպատակն է պարզել՝ կո՞ղմ են արդյոք քաղաքացիները, որ ԱԺ ընտրությունների անցողիկ շեմն իջեցվի: |