Անդրադառնալով ԵԿՄ ղեկավարի պաշտոնում իր ընտրվելու հետ կապված լուրերին՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը (Վազգեն Սարգսյանի եղբայրն է-խմբ.) ասել է. «Ես ինքս ինձ չեմ առաջարկել, հայտ չեմ ներկայացրել ԵԿՄ նախագահ լինելու համար... ԵԿՄ նախագահ ընտրելու հարցին պետք է պատասխանի երկրապահի համագումարը»: Հարցման նպատակն է պարզել՝ կո՞ղմ են արդյոք քաղաքացիները, որ Արամ Սարգսյանը ղեկավարի ԵԿՄ-ն: |