Ճապոնիայում շոգի պատճառով 7 օրում 3 մարդ է մահացել, ավելի քան 3,4 հազար մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է Ճապոնիայի գլխավոր հրդեհային ծառայությունը: Ընդհանուր առմամբ մեկ շաբաթվա ընթացքում երկրում հոսպիտալացվել է 3473 մարդ: Ճապոնիայում 2017թ. շոգի պատճառով 44 մարդ է մահացել: Իշխանությունները բնակիչներին կոչ են անում ավելի շատ հեղուկ օգտագործել, գլխարկներ կրել և շատ ժամանակ չանցկացնել արևի տակ: |