ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Իսպանիայի ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել հայ-վրացական «մաֆիայի» դեմ (տեսանյութ)
15:50, 05.07.2018 | mamul.am
9709 | 1

Իսպանիայի ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել հայ-վրացական «մաֆիայի» դեմ, հաղորդում է Sputnik Georgia-ն:

Հանցավոր խումբը ղեկավարել են հայտնի վրաց քրեական հեղինակություններ եղբայրներ Կախա և Լաշա Շուշանաշվիլիները, ինչպես նաև հայ «օրենքով գողը»: Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 129 մարդ, այդ թվում՝ 7 «օրենքով գող»:

Քննությամբ պարզվել է, որ ձերբակալված Վրաստանի քաղաքացիներից մեկի տանը ոսկերչական գործարան է եղել, որտեղ մշակվել են գողացված զարդերը: Մյուս ձերբակալված Վրաստանի քաղաքացին ղեկավարում էր խմբի ֆինանսները:

Հաղորդվում է նաև, որ Լաշա Շուշանաշվիլիին («Լաշա Ռուստավսկի») ձերբակալել էին դեռևս մայիսին Հունաստանում հատուկ գործողությունների արդյունքում, իսկ նրա եղբորը՝ Կախային, Իսպանիայում 2010թ-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր