Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 484.70, EUR 553.96, RUB 7.38, GBP 622.16
+2 °C, +2 °C ... +11 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հաշվարկվել է 1.259.610 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
12:05, 11.07.2018

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հուլիսի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 14 իրավախախտում, 2-ի (1-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1.259.610 ՀՀ դրամ:
Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 14 դեպք:

Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 1.259.610 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (3 հաճարենի) հաշվարկվել է 243.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով (8.27 խմ)՝ 148.900 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

ՀՀ Տավուշի մարզ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (8.2 խմ) հաշվարկվել է 54.960 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Ապօրինի ծառահատման 1 դեպքով վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։

ՀՀ Սյունիքի մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (4 բոխի) հաշվարկվել է 57.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

ՀՀ Կոտայքի մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (17 սոճի, 6 կաղնի, 6 ուռենի, 15 կեչի) հաշվարկվել է 755.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված իրավախախտումներ՝

ՀՀ Լոռու մարզ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր