ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Ժան-Կլոդ Յունկերը ՆԱՏՕ-ի գալա ընթրիքին հարբած է գնացել
13:25, 13.07.2018 | mamul.am
14061 | 1

Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Եվրոհանձնաժողովի ղեկավար ժան-Կլոդ Յունկերը խմած վիճակում գնացել է ՆԱՏՕ-ի գալա ընթրիքին:

Քաղաքական գործիչը տարօրինակ վարքագիծ է դրսևորել:

Բրիտանական լրատվամիջոցներից բացի, լեհական Polsatnews հեռուստաալիքը նշում է, որ Յունկերը քիչ էր մնում ընկներ, նրա ձեռքը բռնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Չնայած դրան՝ Յունկերը շարունակել է ակտիվ զրուցել՝ զրույցն ուղեկցելով ակտիվ ժեստերով:

Ինքը՝ քաղաքական գործիչը, իր պահվածքը բացատրել է իշիասով, իսկ Պորտուգալիայի և Նիդերլանդների վարչապետները՝ մեջքի հետ կապված խնդիրներով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր