Ֆինլանդիայում այսօր մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման կողմնակիցների և հակառակորդների բողոքի ակցիաները: Հանդիպումը կկայանա վաղը: Նման բողոքի ակցիաներից առաջինը դարձել է Helsinki Calling երթը, որն անցկացրել են Amnesty International-ը, Helsinki for Human Rights-ն ու երիտասարդ ձախականները, հաղորդում է Интерфакс-ը: Այսօր բողոքի ակցիաները մեկնարկել են Քայսանիեմի այգուց, ընթացել դեպի քաղաքի կենտրոն և կավարտվի Սենատի հրապարակում: Ցուցարարների ձեռքերին կան «Մարդու իրավունքներ բոլորի համար», «Հելսինկին խաղաղության կոչ է անում», «Մենք ազատություն ենք, մենք հավասարություն ենք», «Արթնացե՛ք, հեռացրեք Թրամփին» և այլ գրությամբ պաստառներ: Նշվում է, որ Ֆինլանդիայի մայրաքաղաքում անցկացվել է նաև բողոքի ակցիա՝ ընդդեմ Թրամփի հակամիգրացիոն քաղաքականության, որին մասնակցել է մոտ 50-70 մարդ: |