Մոսկվայում սրճարաններից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով 18 մարդ է վիրավորվել: Այս մասին «Twitter»-ի իր էջում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Վիրավորներին տեղափոխել են այրվածքաբանական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն են ստանում: Ոստիկանների խոսքով՝ վիրավորների թվում կան Ադրբեջանի և Տաջիկստանի քաղաքացիներ: |