ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Դանակահարություն Արարատում. տուժածը հոսպիտալացվել է
11:55, 19.07.2018 | mamul.am
5005 | 0

Հուլիսի 18-ին՝ ժամը 1.15-ին «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած, ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին հաղորդվել էր, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 1-ի սահմաններում, իրենց տան բակում երկաթի վրա ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Արարատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է ոչ թե ընկնելու հետևանքով, այլ նույն օրը ժամը 1-ի սահմաններում, Արարատ քաղաքի մշակույթի շենքի հետնամասում իր և Գրիգոր Վ.-ի միջև ծագած վիճաբանության ժամանակ, վերջինս կողմից իր մոտ եղած դանակով տղամարդու որովայնին հարվածելու հետևանքով:

Գրիգոր Վ.-ն հրավիրվել է բաժին ու տվել բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր