Facebook սոցցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը Recode պարբերականի տված հարցազրույցում հայտարարել է, որ ընկերությունն ապացույցներ ունի 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին: «Մեր ձեռքում եղած տվյալները հստակ ապացուցում են, որ ռուսներն իսկապես փորձել են ազդեցություն ունենալ ընտրությունների վրա»,- ասել է Ցուկերբերգը: Նրա խոսքով՝ սոցցանցի մասնագետները ռուսական կողմից միջամտության առաջին փորձերն են հայտնաբերել դեռևս 2015թ. և այդ մասին տեղեկացրել Հետաքննությունների դաշնային բյուրոյին: Իսկ 2016թ. նախագահական ընտրությունների ժամանակ նրանք նմանատիպ ակտիվություն են նկատել և տեղեկությունը կրկին ուղարկել ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին: |