ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Պատճառված ավելի քան 3 մլն դրամ վնասը վերականգնվել է
17:30, 21.07.2018 | mamul.am
4979 | 0

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ամբողջությամբ վերականգնվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի իրավասու անձանց կողմից պատճառված վնասը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում։
Նախնական քննության տվյալներով՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հարությունյանը, նախնական համաձայնության գալով նույն ՊՈԱԿ-ի պահեստապետ Վ.Նալբանդյանի հետ, վաճառել են ՊՈԱԿ-ին մատակարարված մսամթերքից 1260 կիլոգրամ տավարի միսը, ինչից գոյացած գումարը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին:
Բացի այդ, 2018 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում վաճառվել է նաև նույն կազմակերպության անասնապահական ֆերմայից ստացված շուրջ 3.569 լիտր կաթը, որից գոյացած գումարը կրկին չի մուտքագրվել կազմակերպության հաշվեհամարին։ Պատճառված վնասը կազմում է 3.069.940 ՀՀ դրամ:
2018 թվականի հուլիսի 19-ին «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Հարությունյանը և պահեստապետ Վահագն Նալբանդյանը ձերբակալվել են:
Այսօր՝ հուլիսի 21-ին, վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են վճարման փաստաթղթերն առ այն, որ պատճառված վնասը վերականգնվել է և ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխնացվել 3 մլն 60 հազար ՀՀ դրամ։
Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր