«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. «Ինձ որևէ մեկը չի կարող պարտադրել գրաքննություն անել SUT.am-ում: Ես դրա իրավունքն անգամ չունեմ: Եվ որևէ մեկը չի փորձել դա անել՝ ոչ Տիգրան Ավինյանը, ոչ էլ յուր գրասենյակի աշխատակիցները անգամ չեն ակնարկել, որ այս նյութը չհրապարակվի, կամ՝ հրապարակվելուց հետո հեռացվի: Արդեն վերաբացված նյութում եղել են բազմակողմանիության ապահովման լուրջ խնդիրներ և կազմակերպության ծրագրերի պատշաճ իրականացման իմ պարտականությունների շրջանակներում ես օպերատիվ որոշում եմ կայացրել նյութը ժամանակավորապես փակել և վերաբացել այն նյութերի որակի նկատմամբ մեր պահանջներին համապատասխանեցնելուց հետո: Նյութը վերահրապարակած բոլոր լրատվամիջոցներին խնդրում ենք դրան ավելացնել լրացումը, որը փաստերի մակարդակով ներկայացնում է աներկբա պնդումները: Հ.Գ. Այդուհանդերձ, իմ գործողությունների համապատասխանությունը կազմակերպության կարգերին մանրամասն քննարկվելու է երկուշաբթի: Արդյունքների մասին կգրենք»: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում ևս անդրադարձել էր այս թեմային: |