ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Ծանրամարտ. Գոռ Սահակյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն
23:10, 22.07.2018 | mamul.am
9635 | 0

Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկած ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 50 կգ քաշային մինչև 15 և մինչև 17 տարեկան ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը մինչև 15 տարեկանների պայքարում ներկայացնող Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Գոռը, պոկելով 80 կգ և հրելով 98 կգ, երկամարտում գրանցեց 178 կգ արդյունք: Մեր մյուս ներկայացուցիչը՝ Ժորա Սարգսյանը, չկարողացավ գլխավերևում պահել 80 կգ կշռող ծանրաձողը և պոկում վարժությունից ստացավ 0։ Նա պայքարը շարունակեց հրում վարժությունում և, գրանցած 90 կգ արդյունքով, պայքարն այս վարժությունում ավարտեց 7-րդ տեղում։ Մինչև 17 տարեկանների պայքարում Անդրանիկ Պապեյանը չկարողացավ պայքարել մեդալների համար՝ ձախողելով 6 մոտեցումներից 4-ը։ Անդրանիկը, պոկելով 80 կգ և հրելով 100 կգ, երկամարտի 180 կգ, զբաղեցրեց 4-րդ տեղը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր