Ինդոնեզիայում երկդեմ երեխա է ծնվել, հաղորդում է Daily Mail պարբերականը: Տղան ծնվել է նորմալ մարմնով՝ սովորական ձեռքերով և ոտքերով, սակայն երկու երեսով, իսկ գլխի ներսում՝ երկու ուղեղ: Նման անոմալիայով ծնված երեխաները սովորաբար երկու ամսից ավելի չեն ապրում: Բացի այդ՝ երեխան տառապում է հիդրոցեֆալիայով (ուղեղում հեղուկի ավելացում): Երեխայի մայրն ասել է, որ մինչ վերջին պահը չեն իմացել անոմալիայի մասին: 2014թ. տվյալներով՝ ողջ աշխարհում գրանցվել է նման 37 դեպք, ընդ որում, նորածիններն ապրել են 2 ամսից ոչ շատ: |