ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
ՆԱՄ-ում տեղի ունեցավ Հասմիկ Գասպարյանի` «Սկիզբ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը
21:05, 26.07.2018 | mamul.am
10012 | 0

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Հասմիկ Գասպարյանի` «Սկիզբ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսին ներկայացված էին նկարչի` տարբեր ժամանակահատվածներում ստեղծած աշխատանքները, որոնք հստակ տրամադրություններ ունեին:

Հասմիկ Գասպարյանն ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: Ստեղծագործում է հիմնականում սյուրռեալիստական ոճում` յուրօրինակ և հետաքրքիր լուծումներով ներկայացնելով իր աշխարհընկալումն ու ներաշխարհը. այժմ աշխատում է «Նարեկացի» արվեստի միությունում որպես Սևան Նագգաշյանի անվան նկարչական դասարանի ուսուցիչ:

«Աշխատելով երեխաների հետ՝ ես ավելի շատ իրենցից եմ սովորում: Նրանք ազնիվ են, համարձակ և անկեղծ, ինչը կարևոր է արվեստագետի համար»,- նշել է նկարչուհին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր