ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
ԱՄՆ-ում հակաթուրքական օրինագիծ է ընդունվել
10:35, 27.07.2018 | mamul.am
14016 | 0

ԱՄՆ Սենատի՝ արտաքին կապերի հարցով հանձնաժողովը հավանություն է տվել օրինագիծին, որով սահմանափակումներ են նախատեսվում Թուրքիայի համար՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկ ստանալու հարցում, հաղորդում է Anadolu-ն:

Նշվում է, որ փաստաթուղթն ընդունվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի՝ Թուրքիայի դեմ մասշտաբային պատժամիջոցներ սահմանելու հայտարարությունների ֆոնին:

Թրամփի և Փենսի հայտարարության համաձայն՝ պատժամիջոցներ կսահմանվեն այն դեպքում, եթե Անկարան ազատ չարձակի Թուրքիայում FETÖ ու PKK կազմակերպությունների օգտին լրտեսության համար ձերբակալված ամերիկացի Էնդրյու Բրոնսոնին:

Օրինագիծը, որն ստացել է «Թուրքիայի միջազգային ֆինանսական ինստիտուտների մասին օրենք» անվանումը, ներկայացվել է Սենատին սենատորներ Բոբ Քորքերի, Բոբ Մենենդեսի, Ջեյմս Լենքֆորդի, Թոմ Թիլիսի, Ժաննա Շահինի և Բիլ Նելսոնի կողմից:

Փաստաթուղթն ուժի մեջ մտնելու համար պետք է հավանություն արժանանա ԱՄՆ Սենատի, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի կողմից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր