ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քալիֆորնիայի նահանգում մոլեգնած անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել: Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Քալիֆորնիայի նահանգում և հրամայել է դաշնային աջակցություն տրամադրել նահանգին անտառային հրդեհների հետևանքով առաջացած ծայրահեղ դրության պատճառով: Քալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 37 հազար մարդ տարհանվել է, զոհվել է 2 հրշեջ։ Հնարավոր է, որ 5000 տուն կրակի ճարակ դառնա: |