Մադրիդի «Ռեալ»-ի բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան 6 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։ 26-ամյա բելգիացին այսօր բուժզննում է անցել, ինչից հետո ներկայացվել է որպես մադրիդյան ակումբի ֆուտբոլիստ։ «Ռեալ»-ը Կուրտուայի համար 35 մլն եվրո է վճարել և մեկ տարով «Չելսի»-ին վարձակալությամբ է տվել Մաթեո Կովաչիչին։
|